-
11.09.2013|
11:46
Ո՞ր մթերքներից է պետք խուսափել, եթե ուզում եք ունենալ առողջ և սպիտակ ատամներ:
Սկսենք ըմպելիքներից. Կոլա. սա ատամների ամենամեծ թշնամին է: Բացի այն, որ կոլան պարունակում է միտքը ծուլացնող շաքարային մաս, այն հարուստ է նաև թթուներով, որոնք քայքայում են ատամների էմալը: Դեղնավուն երանգ և կարիես. ահա թե ինչի է հանգեցնում կոլան:
-
10.09.2013|
11:55
Գիտնականներն ապացուցել են, որ մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանական և հուզական ֆոնի վրա: Սոցիալական տարբեր գործոնների ազդեցությամբ, արգանդում գտնվող պտղի զարգացման վրա ուսումնասիրություններ անցկացվել են քսաներորդ դարի սկզբից: Պարզվել է, որ երեխայի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում և՛ ընտանիքի ֆինանսական վիճակը, և՛ ծնողների սոցիալական կարգավիճակը: Այլ կերպ ասած` մոր և հոր կրթական մակարդակը և նույնիսկ նրանց աշխատավարձի չափը ուղղակիորեն ազդում են երեխայի հոգեկան կարողությունների, նրա առողջության և բնավորության վրա:
-
06.09.2013|
14:28
Իսպանացի հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ընդունում են փոքր քանակությամբ գինի, դեպրեսիայի մեջ ընկնելու քիչ հավանականություն ունեն: Սա մարդկության առաջին գիտական աշխատանքը չէ, որը հաստատում և ապացուցում է գինու օգտակար և առողջապահական տեսանկյունից շահավետ ազդեցության մասին (իհարկե, չափավոր օգտագործման դեպքում):
-
28.07.2013|
16:29
Հարվարդի գիտնականները ԱՄՆ-ում լայնամասշտաբ հետազոտություն են անցկացրել, փորձելով պարզել, թե որքան է ինքնասպանության դիմելու ռիսկը այն մարդկանց մոտ, ովքեր կոֆեին պարունակող սուրճ են խմում օրը 2-4 բաժակ և նրանց, ովքեր բացարձակապես սուրճ չեն խմում: Գիտնականների «պեղած» արդյունքները սրճամոլների օգտին է: Սուրճ ըմպող մարդկանց շրջանում մահափորձի դիմելու ռիսկը, չխմողների համեմատ, բավականին ցածր է:
-
24.07.2013|
14:45
Հուլիսի 26-27-ին Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի կունենա «Հոգեկան առողջությունը Հայաստանում» թեմայով սեմինար լրագրողների համար։
-
24.07.2013|
11:57
Խնձորը պաշտպանում է ինֆարկտից, կանխում քաղցկեղը և դանդաղեցնում ծերացման գործընթացը:
Մեկ շաբաթում հինգ հատ խնձոր ուտելը բուժում է 100 հիվանդություն:
-
21.07.2013|
12:24
Դանիայի սննդի ազգային ինստիտուտի փորձագետները կարծում են, որ սովորական մթերքները շատ հաճախ վնասակար միացությունների աղբյուր են: Գիտնականները կազմել են 2004-2011 թվականներին սննդի մեջ օգտագործվող վտանգավոր նյութերի ցուցակը: Պարզվում է`անօրգանական միացություններից մկնդեղը, ակրիլամիդը, կապարը, կադմիումը, ինչպես նաև դիոքսինը 2003-ի համեմատ նվազել են: Սակայն, միևնույն է, մթերքներում դրանց մակարդակը նորմայից բարձր է:
-
18.07.2013|
14:13
«Մեդիքալ սոուշնս» ընկերությունը պատրաստ է 12 մլն դոլար ներդրում կատարելու Հայաստանում ուռուցքաբանության կենտրոն կառուցելու համար։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Պետությունը պատրաստակամություն հայտնեց 1 հա հող հատկացնելու այդ կառույցի համար։
-
16.07.2013|
18:20
2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
-
16.07.2013|
18:19
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հունիսի 25-ի թիվ 372-Ա հրամանի հիման վրա «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակից, «Էկլեր» և «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենից 2013 թվականի հուլիսի 2-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։